«Ռոման» հերքել է լուրերը Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին

43

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հերքել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։

Ռուսական մամուլը գրել էր, որ հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին։

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Պինտուն Sport24.ru-ին։

Անցած մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱՄՀ-ն հրաժարվել է աջակցել ՀԱՀ-ին
Հաջորդ հոդվածըԼավրով․ «Արևմուտքի աչքերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում»