«Ռոման» մտադիր է գնել «Լիոնի» կիսապաշտպանին

490

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Բրունու Գիմարաեշի ծառայություններով, հաղորդում է բրազիլական Globo-ն։

Հռոմեկան ակումբը 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 30 միլիոն եվրո, «Լիոնը» պահանջում է 45 միլիոն եվրո։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Բրունու Գիմարաեշը մասնակցել է 17 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը և Անչելոտին հայտնվել են Իսպանիայի խոշոր պարտքատուների ցուցակում
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ամանորյա շնորհավորանքն Արցախի ժողովրդին. 1991թ.