Իտալական «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելին, հաղորդում է Football Italia-ն։
Բերգամոյի ակումբը պատրաստ է 31-ամյա կոլումբացի ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։
Լուիս Մուրիելի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Մուրիելն «Ատալանտայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։