Իտալական «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած եզրափակիչում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Հռոմեական թիմի գոլը 32-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։
«Ռոմայի» պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն հետ մղեց մրցակցի բոլոր հարվածները՝ 5։ «Ռոման» 3 հարված կատարեց «Ֆեյենորդի» դարպասին։
Նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցաշարն անցկացվեց առաջին անգամ։
Մոուրինյոն հաղթել է գոյություն ունեցող բոլոր եվրագավաթային մրցաշարերում։ «Պորտուի» եւ «Ինտերի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր։ 2003-ին նա «Պորտուի» հետ նվաճել է նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթը, որը հետագայում վերածվեց Եվրոպայի լիգայի։
Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ
«Ռոմա» — «Ֆեյենորդ»՝ 1։0 (տեսանյութ)
Նիկոլո Ձանյոլո, 32