«Ռոման» ուժեղ էր «Տորինոյից», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

93

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Տորինոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով, թեեւ զգալի առավելություն ունեին հյուրերը։

32-րոպեին թուրինյան թիմի դարպասը գրավեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Տորինոն» ունի 17 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոմա» — «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 32

Նախորդ հոդվածը«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըIFFHS. Ռոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ