‘
«Ռոմայի» պատվիրակությունը «Ատալանտայի» հետ խաղից հետո մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 25-ին հանդիպելու է տեղի ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում:
Իտալական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ թիմի հետ Մոսկվա չեն մեկնել պաշտպաններ Վասիլիս Թորոսիդիսն ու Մայկոնը: Հույն ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ: Ինչ վերաբերում է բրազիլացի Մայկոնին, ապա տեղական ԶԼՄ-ների հաղորդման ժամանակ ֆուտբոլիստը նույնպես վնասվածք ունի:
Հիշեցնենք, ոչ ԲԿՄԱ-«Ռոմա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
‘