‘
Իտալական «Ռոման» պաշտոնաան առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, հաղորդում է The Telegraph-ը:
Հռոմեական ակումբը պատրաստ է 48-ամյա իտալացի մասնագետի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Սիթիի» անհաջողություններից հետո, երբ թիմը դուրս թռավ Չեմպիոնների լիգայից, ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվեց չեմպիոնական մրցավազքում, Մանչինիի պաշտոնանկության շուրջ ակտիվ քննարկումներ են սկսվել:
‘