«Ռոման» պարտվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

731

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ռոմային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 1։0 հաշվով։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 16-րդ րոպեին։ Ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի փոխանցումից հետո աչքի ընկավ Իտալիան ներկայացնող հարձակվող Մոյզե Քինը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 44-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն չկարողացավ արդյունավետ իրացնել։ Սեյվ կատարեց լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 15 միավորով մնաց չորրորդ տեղում, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» — «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝  Ժորդան Վերետու («Ռոմա»), 44

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Զիդանի ֆավորիտը
Հաջորդ հոդվածը«Նյուքասլն» իրավունք ունի հունվարին կատարել 225 միլիոն եվրոյի տրանսֆերներ