‘«Ռոման» փորձում է աշխատանք գտնել Տոտտիի համար’

845

«Ռոմայի» սեփականատեր Ջեյմս Պալոտան հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի հետ, ով վերջին ժամանակներս բացահայտ դժգոհում է խաղային ժամանակի բացակայությունից:

Հաղորդվում է, որ ակումբը չի ուզում կորցնել այդպիսի վառ անհատականության եւ ամեն ինչ անում է, որպեսզի համոզի Տոտտիին մնալ «Ռոմայում»: Միանգամայն հնարավոր է, որ կարիերան շարունակելու 3 տարբերակ կառաջարկվի ավագին. պայմանագիրը երկարաձգել, թիմի մարզչական շտաբում ընդգրկել եւ «Ռոմայում» որեւէ ղեկավար պաշտոն տալ:

 Հիշեցնենք, որ 40-ամյա Տոտտիի ներկայիս պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում եւ, չնայած ծագած բարդություններին, նա ցանկանում է որքան հնարավոր է շատ օգնել թիմին դաշտում:

Նախորդ հոդվածը‘ Զինեդին Զիդանը որդուն հրավիրել է «Ռեալի» մարզմանը’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի խոսքն ուղղված Սուարեսին քննարկման առարկա է դարձել ‘