Իտալական «Ռոման» բանակցում է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած իսպանացի կիսապաշտպան Իսկոյի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
«Ռոման» պատրաստ է Իսկոյի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։
Իսկոն «Ռեալում» հանդես էր գալիս 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ։