Իտալական «Ռոման» Անգլիայի հավաքականի հարձակվող Թեմի Աբրահամի տրանսֆերի համար Լոնդոնի «Արսենալից» պահանջել է 80 միլիոն եվրո, հաղորդում է Football.London-ը։ Անգլիական ակումբն առաջարկել էր 60 միլիոն եվրո 24-ամյա խաղացողի համար։
2021թ․ ամռանը հռոմեական ակումբը Լոնդոնի «Չելսիին» Աբրահամի համար վճարել է 40 միլիոն եվրո՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Աբրահամը մասնակցել է 33 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։