‘Ռոմարիո. Մեսսին, ինչպես և Նյուտոնն ու Էյնշտեյնը, աուտիզմ ունի’

1657

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն իր Twitter-յան միկրոբլոգում հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի մոտ աուտիզմի թեթևակի դրսևորումներ կան: «Գիտեի՞ք, որ Մեսսին ասպերգերի սինդրոմ ունի: Դա աուտիզմի թեթև տեսակ է, որն օգնում է Մեսսիին կենտրոնացնել ուշադրությունը միայն ֆուտբոլի վրա, այդ պատճառով էլ նա այդքան լավ է խաղում: Նյուտոնը և Էյնշտեյնը ևս աուտիզմ են ունեցել: Հույս ունեմ, որ Մեսսին կկարողանա հաղթահարել բարդությունները և կշարունակի փայլուն ֆուտբոլ ցուցադրել»,- գրել է Ռոմարոին:

Նշենք, որ Ռոմարիոն և Մեսսին իրար հետ շփվել են մի քանի բարեգործական հանդիպումների շրջանակներում: Իսկ Մեսսիի աուտիզմով տառապելու մասին խոսակցությունները թերևս նոր չեն. Լեոյի մի քանի խաղընկերներ՝ մանկապատանեկան թիմերից, բազմիցս նշել են, որ նա փոքր տարիքում բոլորից առանձնանում էր, գրեթե չէր խոսում, ինչի պատճառով շատերը մտածում էին, որ նա համր է:

Նախորդ հոդվածը‘Թեյնիկ՝ 500 դոլար, մսաղաց՝ 1100 դոլար. Ստեղծվում է Արդարադատության ակադեմիան (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Փլուզվել է Երևանի Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի 1-ին հարկը’