‘Ռոմարիո. Նեյմարը կարող է գերազանցել Պելեին’

890

Բրազիլիայի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հասցեին:

«Նեյմարը երիտասարդ է, սակայն բոլորը գիտեն, թե ով է նա համաշխարհային ֆուտբոլի համար: Նա մեկն է այն ֆուտբոլիստներից, ում հավատում են բրազիլացիները: Նեյմարը կարող է պատմություն կերտել: Շատ ենք ունեցել այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողացել օգտագործել իրենց ներուժը: Նեյմարը 22 տարեկան է, սակայն Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուներից է: Եթե նա շարունակի նույն ոգով, ապա կգերազանցի նաեւ Պելեին»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է Lancenet-ը:

Նախորդ հոդվածը‘«Ո՞ւր է Մեսսին». Մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նվիրված Էլ Կլասիկոյին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ելիսեյան պալատում մեկնարկել է Օլանդ-Սարգսյան հանդիպումը ‘