«Ռոմա» — «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)

233

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Հյուրերը «Ռոմայի» դարպասին կատարեցին 4 հարված, որից 3-ը վերածվեց գոլի։ 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն, որը 9 րոպե անց նաեւ գոլային փոխանցում կատարեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին։ 39-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց հոլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը։ Գոլային փոխանցումը կատարեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 37 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ 1 հանդիպում քիչ անցկացրած «Նապոլին» 36 միավորով երրորդն է եւ այս տուրում կմրցի չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայի» հետ։ «Ռոման» 5-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա» — «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 15, Էդին Ջեկո, 24, Դենզել Դյումֆրիս, 39

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» առաջին պարտությունը Չավիի օրոք (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բավարիան» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»՝ 3։2 (տեսանյութ)