‘
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում կայացավ Եվրոպայի ամենաթեժ դերբիներից մեկը՝ «Ռոմա»-ն ընդդեմ «Լացիո»-ի:
Սկզբունքային խաղում հաղթեց «Ռոմա»-ն: 49-րդ րոպեին Դիեգո Պերոտին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին: Չորս րոպե անց Ռաջա Նայինգոլանը կրկնապատկեց Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի թիմի առավելությունը՝ 2:0:
Հանդիպման 72-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոցով պատժեց արդեն «Ռոմա»-ին: «Լացիո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն չվրիպեց նշակետից և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:1 հօգուտ «Ռոմա»-ի:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն 30 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Լացիո»-ն 28 միավորով մնաց 5-րդ տեղում:
«Ռոմա» — «Լացիո»՝ 2:1
1:0՝ Պերոտի (49′), 2:0՝ Նայինգոլան (53′), 2:1՝ Իմոբիլե (72′)
‘