‘«Ռոմա»-ն պատրաստվում է նոր առաջարկ կատարել «Լեսթեր»-ին’

1912

‘

«Ռոմա»-ն շարունակում է բանակցություններ վարել «Լեսթեր»-ի հետ կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը պատրաստվում է այս անգամ 40 մլն եվրո առաջարկել ալժիրցու տրանսֆերի դիմաց: Նախորդ անգամ իտալական ակումբը առաջարկել էր 38 մլն եվրո, որն անգլիական կողմը մերժել էր:

Ավարտված մրցաշրջանում Մահրեզը «աղվեսներ»-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

‘

Նախորդ հոդվածը‘Կոնտե. «Չելսի»-ի համար Մատիչի հեռանալը մեծ կորուստ է ‘
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. «Ոչ մի խաղացող «Բարսայից» բարձր չի կարող լինել, Նեյմարը՝ պատմություն է»’