‘«Ռոմա»-ն վերջնագիր է ներկայացրել «Լեսթեր»-ին’

1900

‘

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը դեռևս կարող է տեղափոխվել «Ռոմա»: Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, հռոմեացիները 31.8 միլիոն ֆունտ ստերլինգ են առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի համար: 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ «գայլեր»-ը վերջնագիր են ներկայացրել անգլիական ակումբի ղեկավարությանը՝ պատասխանի համար որպես ժամկետ սահմանելով մինչև օգոստոսի 15-ը:

Եթե «աղվեսներ»-ը ամեն դեպքում որոշեն չվաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա «Ռոմա»-ն իր սլաքները կուղղի մյուս տրանսֆերային թիրախներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով:

‘

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1:3. Ռոնալդուի և Ասենսիոյի ֆանտաստիկ գոլերը հաղթական էին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Շուտով Պրեմիեր լիգայում կհայտնվի կին մարզիչ’