‘Ռոմնին առաջ է անցում Օբամայից. պայքարի մեջ են մտնում «երկրորդ ջութակները»’

653

Ինչպես ցույց են տալիս ԱՄՆ-ում իրականացված վերջին սոցհարցումները՝ ամերիկացի ընտրողների 45%-ը սատարում է հանրապետականներին, 44%-ը՝ դեմոկրատներին: Սա նշանակում է, որ նախագահական ընտրությունների նախօրեին մորմոն-միլիարդատեր Միթ Ռոմնին առաջ է անցել գործող նախագահ Բարաք Օբամայից:

Ռոմնին ձգտում է ամրագրել հաջողությունը. չորեքշաբթի նա այցելել է ռազմավարական տեսակետից կարևոր Օհայո նահանգ, որի միջով է անցնում ճանապարհը դեպի Սպիտակ տուն: Դեռ ոչ մի հանրապետականի չի հաջողվել դառնալ ԱՄՆ նախագահ՝ առանց այս նահանգում հաղթանակ տանելու:

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ մինչև վերջերս նախընտրական մրցապայքարում առաջատար դիրք զբաղեցնող Օբամայի վարկանիշի անկումը բացատրվում է հոկտեմբերի 3-ի հեռուստաբանավեճի ընթացքում նրա անհաջող ելույթով: Օբաման քննադատությունից դաս է քաղել և խոստացել հոկտեմբերի 16-ի և 22-ի բանավեճերում կոշտ հարձակողական մարտավարություն կիրառել: Նախագահի թեկնածուների հերթական մենամարտից առաջ պայքարի մեջ են մտնում «երկրորդ ջութակները». հինգշաբթի օրը կկայանա փոխնախագահի թեկնածուների՝ դեմոկրատ Ջո Բայդենի և հանրապետական Փոլ Ռայանի հեռուստաբանավեճը:

Աղբյուրը՝ Euronews

Նախորդ հոդվածը‘Մարզիչը որակազրկվել է անվայել «ժեստի» համար’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյան-Հովհաննիսյան հանդիպումը’