‘
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով: Նրան ազգային հավաքականում կփոխարինի իտալական «Սամպդորիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել երեկ՝ Հայաստանի հետ ընկերական խաղի ժամանակ: Խաղը ավարտվել էր գերմանացիների խոշոր հաղթանակով՝ 6:1 հաշվով: Ֆուտբոլիստին ապաքինվելու համար պետք կլինի 6-7 շաբաթ:
‘