‘Ռոյսը երազում է «Բարսելոնայի» մասին’

928

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի ապագան տարբեր խոսակցությունների ու ենթադրությունների առիթ է դարձել:

Ոչ մի оր չի անցնում այս ֆուտբոլիստին առանց Եվրոպայի այս կամ այն թոփ ակումբ տեղափոխելու մասին լուրերի ու տարբեր խոսակցությունների: Համենայն դեպս, այդ ամենից ակնհայտ է դառնում, որ կիսապաշտպանն ավելի շուտ կլքի ներկայիս ակումբը, քան կմնա այնտեղ:
Նշենք, որ Դորտմունդի աստղի՝ Մարկո Ռոյսի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին, և ֆուտբոլիստը դեռևս չի ցանկանում հեռանալ իր հարազատ ակումբից:

Ամեն դեպքում, լրատվամիջոցներն այլ բան են ասում: Ըստ նրանց տեղեկատվության՝ այս մրցաշրջանի ավարտին ցանկացած ակումբ կարող է գնել Ռոյսին՝ ընդամենը 25 մլն եվրոյով:

Վերջերս ինքը՝ Ռոյսը շատ կտրուկ խոսել էր իր ակումբին հավատարիմ մնալու մասին: Նրա խոսքով՝ ինքն այս պահին չի ցանկանում հեռանալ Դորտմունդից, բայց ապագայում ամեն ինչ էլ կարող է պատահել: Ասվածից ծնունդ է առել շշուկների նոր ալիք: 

Ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը համարվում է Մյունխենի «Բավարիան», որը պատրաստ է Մարկոյին հիանալի պայմաններ առաջարկելու, սակայն հիմա այս ակումբին լուրջ մրցակից է հայտնվել: Դա «Մանչեսթր Սիթին» է:

 
Oրերս հայտնվել է նաև Bild-ի տեղեկությունն այն մասին, որ կիսապաշտպանը երազում է «Բարսելոնայի» մասին: Այս ակումբը դեռևս ամռանը համարվում էր Ռոյսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կասկածներ են ծագում, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքական նպատակների է ծառայում’
Հաջորդ հոդվածը‘Եմենում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը’