‘Ռոյսը կերկարաձգի «Բորուսիայի» հետ պայմանագիրը’

583

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շուտով կերկարաձգի ակումբի ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը: 25-ամյա գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2016-17թթ. մրցաշրջանի ավարտը, իսկ նոր պայմանագրի մանրամասների վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հրապարակվում:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն միայն հայտարարել է, որ պայմանագրի բոլոր կետերը հստակեցված են, մնում է` Ռոյսի վերջնական որոշումը: Ֆուտբոլիստն իր հերթին հայտարարել է, որ այլ ակումբներում ավելի շատ գումար աշխատելու հնարավորություն կունենար, սակայն «Բորուսսիան» իր համար մեծ նշանակություն ունի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կտեղադրվի Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ’