‘Ռոյսը «Ռեալի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի’

753

Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:

25-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագրի կետերը. Ռոյսը «Ռեալի» հետ կնքելու է 5-ամյա պայմանագիր` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յաոհիմ Վացկեն չէր բացառել Ռոյսի` այլ ակումբ տեղափոխության հնարավորությունը` ընդգծելով, որ եթե ֆուտբոլիստը նման որոշում կայացնի, իրենք պետք է համակերպվեն: 

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մարկո Ռոյսը մասնակցել է 7 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Յայա Տուրե. «Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, յուրաքանչյուրն ունի ասելիք, և թերթը նույնպես ասելիք ունի, բայց երբեմն դա բարկացնում է մարդկանց»’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. «Թիմում ամեն ինչ կարող է պատահել, սակայն մեզ մոտ լավ միկրոկլիմա է»’