‘Ռոյսն առաջարկներ էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ–ից’

562

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող էր հայտնվել Անգլիայի կամ Ֆրանսիայի առաջնություններում։ Ինչպես հայտնում է «Bild» պարբերականը, դորտմունդցիների հետ նոր պայմանագիր կնքելուց առաջ Ռոյսն առաջարկներ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ–ից։

Աղբյուրի տեղեկության համաձայն, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անձամբ է զրուցել գերմանացու հետ, սակայն վերջինս հրաժարվել է լքել Դորտմունդը։

Հիշեցնենք, որ Ռոյսի նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2019 թվականը։ 

Նախորդ հոդվածը‘ Յուրգեն Կլոպ. «Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնող թիմերից հետ մնալն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»’
Հաջորդ հոդվածը‘NHL. Ծեծկռտուքներ հոկեյի սահադաշտում(տեսանյութ)’