‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է իր ապագայի մասին:
«Այս պահին 4-5 ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով: Հաշվի առնելով իմ տարիքը և գործող պայմանագրի ժամկետը, ապա կարծում եմ իմ վերջին հնարավորությունը կլինի: Ճիշտն ասած այս պահին, դեռ չգիտեմ, թե որտեղ կարիերաս կավարտեմ: Ներկայումս ուրախ եմ «Բորուսիա»-ում: Գործող պայմանագիրս ավարտվում է 2019 թվականին և պետք է արդեն որոշում կայացնեմ»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Skysports-ը:
Ավելի վաղ, հաղորդել էինք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը:
‘