‘ Ռոյս. «Բոս, շնորհակալ եմ Ձեզ հետ անցկացրած երեք տարիների համար»’

933

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է գերմանական ակումբից:

««Բոսս, շնորհակալ եմ Ձեզ հետ անցկացրած երեք տարիների համար: Շատ բան եմ սովորել Ձեզանից և շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին եք եղել` և՛ լավ, և՛ վատ շրջանում»,-գրել է Ռոյսը Instagram-ի իր պաշտոնական էջում:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Լուիս. «Ինձ համար լավագույն օրը չէր, բայց սա ֆուտբոլի մի մասն է» ‘