‘
«Լիդս»-ի նախկին պաշտպան Ալֆ-Ինգե Հոլանդը շատ կտրուկ է արտահայտվել «Մանչեսթր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինի մասին: 1997 թվականին իռլանդացին դիտմամբ ջարդել էր Հոլանդի ոտքն այն բանի համար, որ վերջինս նրան մեղադրել էր սիմուլյացիայի մեջ: Այդ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր եղավ ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Անդրադառնալով այս դիպվածին, Ռոյը իր երկու ինքնակենսագրական գրքերում էլ գրում է, որ շատ է ափսոսում, և այդպիսի արարք չպետք է գործեր:
«Ես չեմ կարող լրջորեն ընդունել մի մարդու, ով ինչպես Սադամ Հուսեյինը մորուք ունի»,-գրել էր Հոլանդը թվիթերյան իր էջում: Հետագայում նա ջնջել էր այդ գրառում՝ թողնելով մեկ ուրիշը. «Ներեցեք, ես ջնջել եմ իմ նախորդ գրառումը: Ես ստւպված էի: Սադամ Հուսեյինի ընտանիքը չի ցանկանում որ ես վերջինիս ձեր նախկին սառաջնորդին համեմատեմ»:
‘