Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի հեռուստամեկնաբան Ռոյ Քինը աշխարհի առաջնության Արգենտինա — Ֆրանսիա եզրափակիչում ֆավորիտ է համարում արգենտինացիներին։
«Ինտրիգային եւ գերազանց դիմակայություն կլինի եզրափակիչում։ Մարոկկոյի եւ Անգլիայի դեմ խաղում Ֆրանսիան ցույց տվեց, որ կարողանում է հասնել իր նպատակին, թեեւ ամենահրաշալի վիճակում չէ։
Արգենտինան կարող է համարվել եզրափակիչի ֆավորիտ՝ հաշվի առնելով թիմի եւ Մեսիի լիցքավորված եւ չափազանց մոտիվացված լինելը։ Խորվաթիայի դեմ խաղում մենք տեսանք լավագույն Մեսիի տարբերակը։ Նա տարիներ շարունակ այսպիսի ֆուտբոլ է ցուցադրել։ Մեսին հրաշալի է, պաշտում եմ նրա խաղը։ Հույս ունեմ՝ Արգենտինան կհաղթի Մեսիի համար»,- Ռոյ Քինի խոսքը մեջբերում է Metro-ն։
Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։