‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինն ասել է, որ «Լիվերպուլը» կարող է մոռանալ մեծ մրցանակներ նվաճելու մասին: Ըստ Քինի՝ «Սևիլյայի» հետ խաղում «Կարմիրների» պաշտպանությունը «մանկական» սխալներ է թույլ տվել։
«Լիվերպուլը» 2014 թվականից հետո առաջին անգամ են մասնակցում Չեմպիոնների լիգայի խաղարկության, բայց պաշտպանությունում թույլ տված սխալներն օգնեցին իսպանական թիմին «Էնֆիլդից» հեռանալ մեկ միավորով։
Ռոբերտո Ֆիրմինոյի (որը նաև վրիպեց 11-մետրանոցից) և Մուհամեդ Սալահի խփած գոլերը կարծես թույլ տվեցին «Լիվերպուլին» վերահսկել իրավիճակը, սակայն Դեյան Լովրենի սխալից հետո Բեն Յեդերը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։
Խաղավարտից 18 րոպե առաջ պաշտպանությունն »անջատվեց», ադրյունքում Խոակին Կորեան հավասարեցրեց աշիվը՝ կատարելով իր թիմի երկրորդ հարվածը դարպասին։ Քինը բոլորովին զարմացած չէ, որ Յուրգեն Կլոպի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը։
Իռլանդիայի հավաքականի մարզչի օգնականն ասել է․ «Սա լիովին նկարագրում է «Լիվերպուլին» և ցույց տալիս, թե ինչու նրանք մեծ մրցանակներ չեն նվաճելու։ Սա կարևոր խաղ է, կարևոր պահ։ Փորձառու խաղացողներն այսպիսի սխալ են անում։ Դա երևի մարզչին խելագարության է հասցնում, մանկական սխալներ են։ «Լիվերպուլը» ամենադժվար բաները շատ լավ է անում՝ հնարավորություններ է ստեղծում, արագություն, ուժ և որակ ունի առջևի գծում, բայց հեշտ բաները չեն ստացվում։ «Լիվերպուլը» կարող է մոռանալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու մասին։ Նրանք պետք է որ կարողանան խմբից դուրս գալ, բայց փլե-յօֆֆում Մադրիդի «Ռեալը» և այդ բոլոր տղաները կծիծաղեն նրանց վրա»։
‘