‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը գովեստի խոսքեր է շռայլել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչՊեպ Գվարդիոլայի հասցեին:
-Մանչեսթերում հիմա երկու մարզիչներ կան: Մոուրինյոն իրեն յուրահատուկ է համարում, բայց ես Գվարդիոլային եմ յուրահատուկ համարում:
Մենք առաջ էլ ենք տեսել, թե ինչպես է «Սիթին» լավ մեկնարկում, բայց հետո գնալով թուլացնում է տեմպը: Բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա նաև ներկայիս մարզչի գլխավորությամբ:
Գվարդիոլան ասում է, որ ինքն այնպիսի մարզիչ է, որին մարտահրավերներ են պետք: Նա այնպիսի մարզիչ չէ, որն իրեն հանգստություն է թույլ տալիս: Ես չէի ցանկանա նրա հետ տարակարծիք լինել,- Քինի խոսքերն է մեջբերում Goal.com -ը:
‘