‘Ռոյ Քին. «Ինչպես վիճեցի Շմեյխելի հետ և չտեղափոխվեցի «Ռեալ»» (հատվածներ ինքնակենսագրական գրքից)’

1023

«Մանչեսթր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոյ Քինը հիշում է իր կարիերայի դժվարին պահերը:

Կառլուշ Կեյրուշի հետ վեճը, որի պատճառով հեռացավ «Մանչեսթր Յունայթեդից»

«Ես մտածում էի միայն նրան հայհոյելու մասին: Ես վեր կացա ու ասացի, որ հեռանում եմ: Ես ասացի. «Դուք չեք ուզում խոսել ինձ հետ ձեր գրողի տարած հավատարմության մասին, Կառլուշ: Դու «Ռեալի» համար թողնում ես այս ակումբը այսքան տարվա աշխատանքից հետո: Դու գիտե՞ս, թե ես ինչ եմ մտածում այդ քո հավատարմության մասին: Ես առաջարկություններ ունեի թե «Յուվենտուսից», թե «Բավարիայից»: Երբ նրանք մոտենում էին ինձ, ես սկսում էի ավելի լավ աշխատել իմ թիմում: Հետո ես ներողություն էի խնդրում և ինքս ինձ հարցնում՝ ինչու այդպես վարվեցի»:

Այն մասին, թե ինչպես Ֆերգյուսոնը հրաժեշտ տվեց նրան

«Ես հարցրեցի Ֆերգիին՝ կարո՞ղ եմ ինչ-որ մեկի փոխարեն խաղալ: Նա ասաց, որ խզելու են ինձ հետ պայմանագիրը: Ես մտածեցի՝ դե լավ, կան ակումբներ, որոնց դեռ պետք եմ: Իսկ հետո ասացի՝ կարծում եմ, որ մեր համատեղ ճանապարհը ավարտին հասավ:

Շմայխելի հետ կռվի մասին 

«Իմ և Պետերի միջև միջադեպ եղավ: Դա 1998 թվականին էր, հենց այն բանից հետ, երբ դեռ նոր էի բուժել խաչաձև հանգույցները: Դեպքը տեղի ունեցավ Հոնկոնգում: Մենք մի լավ կռվեցինք: Նա ինձ ասաց՝ «Դու ինձ զզվեցրել ես: ժամանակն է լուծելու քո հարցերը»:.

Ես պատասխանեցի՝ «Շատ լավ» ու մենք սկսեցինք կռվել: Ինձ թվում էր, որ դա մի տասը րոպե շարունակվում էր: Աղմուկ էինք բարձրացրել: Պետերը շատ առողջ և պմդակազմ տղա էր: Ես այդ ամենը հիմա մշուշոտ եմ հիշում: Հաջորդ առավոտյան ես արթնացա ձեռքի ուժեղ ցավից. Մատներիցս մեկը ոչ բնականորեն դուրս էր ընկել:   

Նիկի Բատը, ով մեր մրցավարն էր, հետո պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել: Պետերը բռնել է ինձ, ես նրան հրել եմ և հետո սկսվել է կռիվը մեր միջև: Մամուլի ասուլիսին Պետերը գնացել է արևային ակնոցով, և, երբ հանել է այն, բոլորը տեսել են նրա սևացած աչքը:

«Ռեալ» չկայացած տեղափոխման մասին

«Իմ հեռախոսահամարը տվել էին Էմիլիո Բուտրագանյոյին («Ռեալի» նախկին մարզական տնоրենը): Ես սպասում էի նրա զանգին և ամենուր ինձ հետ էր իմ բջջային հեռախոսը: Ի վերջո, ինձ զանգեցին և ասացին, որ ամեն ինչ իրական է և ես հնարավորություն ունեմ տեղափոխվելու այդ ակումբ: Ես գնահատեցի «Ռեալի» առաջարկը, որը շատ գրավիչ էր: Սակայն դա նշանակում էր տեղափոխություն Իսպանիա, նոր լեզվի ու մշակույթի ուսուցում: Ինձ կանգնեցրեց վախն անհայտության հանդեպ»:

«Մանչեսթր Յունայթեդի» ավագի թևկապի և 7 համարի մարզաշապիկի մասին

«Ավագի թևկապը շատ կարևոր է , բայց «Մանչեսթր Յունայթեդի» համար ավելի կարևոր է 7 համարի մարզաշապիկը, Այն ասես կախարդական համար լիներ բոլորիս համար:

Երբ Էրիկ Կանտոնան ավարտեց կարիերան հավաքականում, մեր թիմում վեճեր սկսվեցին, թե ով է նրանից հետո ստանալու 7-րդ համարը: Էրիկից առաջ այն Բրայան Ռոբսոնին էր պատկանում: Ֆերգյուսոնն ինձ իր մոտ կանչեց և ասաց, որ ինքը ցանկանում է, որ ես վերցնեմ այդ համարը: Ես հրաժարվեցի, և այդ ժամանակ նա ասաց. «Ես գիտեմ, որ այն Բեքհեմը կցանկանա վերցնել, սակայն ես չէի ուզենա, որ այն իր մոտ հայտնվեր»: Ես պատասխանեցի, որ ինձ շատ հարմար է  իմ 16-համարով և չեմ ուզում այդ 7 համարը, և թող այն տա Բեքհեմին: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան: Հովիկ Աբրահամյանին փող է պետք, շա՛տ փող’
Հաջորդ հոդվածը‘Twitter-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով բացահայտել լրտեսման մանրամասները’