‘Ռոյ Քին. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները միտումնավոր են վատ խաղում»’

1450

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինի կարծիքով «կարմիր սատանաների» ֆուտբոլիստները ներքին համաձայնություն ունեն ու միտումնավոր չեն ներդնում իրենց ողջ ուժերը, որպեսզի Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անեն:

«Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները իրենք են ընտրում, թե երբ պետք է պաշտպանեն ակումբի գույները:  Բոլոր խաղացողները շարունակ պնդում են, որ պետք է շատ աշխատեն խաղադաշտում, բայց…: Ոչ մի արդարացում չկա նվիրվածության պակասի համար: Նրանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, որոնք տիեզերական աշխատավարձեր են ստանում ու խաղում են աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում»,-ասել է իռլանդացին:

Նախորդ հոդվածը‘Մահրեզը՝ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն նույնպես չի աջակցի Լա Լիգայի նախաձեռնությանը’