‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հիացած է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ելույթներով, բայց նշում է, որ «քաղաքայինների» ԴՆԹ-ի մեջ է ամեն ինչ փչացնելը:
«Նրանք լավ են խաղում, բայց մենք գիտենք, որ այս փուլում տիտղոսներ չեն տալիս: Բայց, Աստված իմ, «Մանչեսթեր Սիթին» հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Դուք սպասում եք, որ նրանք 3-4 գոլ կխփեն ամեն խաղում, ու նրանք անում են դա: Եթե «Մանչեսթեր Սիթին» շարունակի նույն կերպ խաղալ, դա նշանակալի ձեռքբերում կլինի:
Բայց ինձ անհագստացնում է այն, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ամեն ինչ փչացնել: Դա նրանց ԴՆԹ-ի մեջ է», — ասել է Քինը ITV-ի եթերում:
‘