‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացող Ռոյ Քինը կարծում է, որ «կարմիր սատանաներ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեծ խնդիր է դարձել թիմի համար:
«Պոգբան մեծ խնդիր է «Ման. Յունայթեդ»-ի համար: Եթե նա չի կարող պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար, ապա դա շատ վատ է: Մենք ակնկալում ենք, որ մեծ ֆուտոլիստները պետք է դուրս գան խաղադաշտ և վճռեն հանդիպման ելքը:
Պոգբան դուրս եկավ, բայց ոչինչ չարեց: Առաջին գոլի ժամանակ նա դպրոցականի պես արձագանքեց: Նա չի զգում վտանգը:
«Ման. Յունայթեդ»-ում ամեն մեկը խաղում է իր համար և միմյանց չեն օգնում: Երբ ես հանդես էի գալիս «Մյու»-ում հպարտ էի, քանի որ կրում էի նման պատմություն ունեցող ակումբի մարզաշապիկը»,- իռլանադացու խոսքերն է մեջբերում ITV Football-ը:
‘