‘
Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին` Ժոաո Մենդեսը «Կրուզեյրոյում» փորձաշրջան անցնելու ժամանակ չի տեղեկացրել իր հոր մասին:
Բրազիլացին չի ցանկացել, որ նրան թիմ վերցնեն հոր հեղինակության պատճառով, այլ ուզեցել է խաղով ապացուցի իր խաղամակարդակը, գրում է globoesporte.globo.com:
Արդյունքում, 13-ամյա Մենդեսը կարողացել է «Կրուզեյրոյի» մարզիչներին համոզել, որ նրան թիմ վերցնեն: Նրա հետ պայմանագիր չի ստորագրվել, որովհետև նա դեռ համապատասխան տարիքի չի հասել:
‘