‘Ռոնալդինյոն «Բեշիքթաշից» պահանջել է 9 մլն € աշխատավարձ’

571

Թուրքական «Բեշիքթաշը» շարունակում է փորձեր ձեռնարկել, որպեսզի ձեռք բերի «Ոսկե Գնդակի» դափնեկիր, աշխարհի չեմպիոն, 33-ամյա Ռոնալդինյոյին: «Բարսելոնայի» նախկին խաղացողը, «Ատլետիկո Մինեյրոյի» հետ հաղթելով Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային տիտղոսը՝ Լիբերտադորեսի գավաթը, պատրաստ է աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո վերադառնալ Եվրոպա: Ռոնալդինյոն այս պահին բանակցություններ է վարում եվրոպական մի շարք թիմերի հետ և դատելով տարբեր տեղեկատվություններից՝ ընտրություն կկատարի իրենց ամենաբարձր աշխատավարձ առաջարկող ակումբի կողմը: Ինչպես տեղեկացնում է Haber1903-ը, բրազիլացին 9 մլն € աշխատավարձ է պահանջել թուրքական «Բեշիքթաշից», որի ղեկավարները սկսել են պահանջված գումարի փնտրտուքով զբաղվել ակումբի հովանավորների շրջանում: Նշենք, որ այս պահին Ռոնալդինյոն շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից:

Նախորդ հոդվածը‘Վ.Մանուկյանը հաստատում է՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալին վիրահատելու միջնորդությունն իրենք են ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Կովի պտուկները գոլ ջրով լվանալու խորհուրդների համար ֆինանսավորումը կավելանա ‘