‘Ռոնալդինյոն կզբաղվի քաղաքականությամբ’

1444

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն համալրել է բրազիլական հանրապետական կուսակցության շարքերը: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը:

Ըստ աղբյուրի` այս կուսակցության անդամները սատարում են գերպահպանողական հայացքները և ելույթ են ունենում ընտանեկան արժեքների պահպանման համար:

Կուսակցության առաջնորդը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Մարսելո Կրիվելան: 

Հաղորդվում է, որ 38-ամյա բրազիլացին այժմ կարող է առաջադրվել Ազգային կոնգրեսում և մասնակցել առաջիկա պառլամենտական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2018 թվականին: 

Նախորդ հոդվածը‘«Marca». Ռաուլը կդառնա «Ռեալի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’