‘Ռոնալդինյոն միայն մի բանի համար է ափսոսում’

799

«Բարսելոնայի» եւ «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել ավելի շատ տիտղոսներ նվաճելու հնարավորությունը, երբ ժամանակին չի համարձակվել իրեն ձեռք բերել ՊՍԺ-ից:

2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվ քայլեր էր ձեռնարկել  Ռոնալդինյոյին իր թիմ բերելու համար, սակայն բրազիլացին ի վերջո 21 միլիոն ֆունտի դիմաց հայտնվեց «Բարսելոնայում»:

2006թ. Ռոնալդինյոյի առաջատարությամբ կատալոնյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում՝ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով «Արսենալին»:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ինձ ձեռք բերեր, ապա նրանք ավելի շատ եվրոպական տիտղոսներ կնվաճեին: Ես խաղացել եմ մեծագույն ակումբներում եւ հաղթել հնարավոր ամեն ինչ»:

Չնայած նրան, որ Ռոնալդինյոն այդպես էլ չխաղաց Անգլիայի Պրեմիեր-Լիգայում, հետադարձ հայացք գցելով՝ նա միայն մեկ բանի համար է ափսոսում. «Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ Լիոնել Մեսիի հետ քիչ խաղացի»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում Euro-football.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն շարունակում է իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զորքերը կմտցնի Ադրբեջան’