‘Ռոնալդինյո. Հարթը խաբեց ինձ’

631

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդինյոն Անգլիայի հետ ընկերական հանդիպումից (1:2) հետո պատմել է, թե ինչու չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:

«Սովորաբար  ես այդ անկյուն չեմ հարվածում: Սակայն Ջո Հարթը խաբե ինձ, այդ իսկ պատճառով էլ չկարողացա իրացնել 11 մետրանոցը:

Մենք գիտեինք, թե մեզ ինչ դժվարություններ են սպասվում այդ խաղում: Ի վերջո, մրցաշրջանն Անգլիայում մոտենում է ավարտին, իսկ մեր շատ խաղացողներ նոր են սկսել պաշտոնական հանդիպումներ անցկացնել: Օրինակ, ես ընդամենը մեկ խաղ եմ անցկացրել»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ալբանիայում հանրահավաքը գնդակոծելու առնչությամբ քաղաքական ճգնաժամ է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Նոր կուսակցության ղեկավար պետք է լինի Տեր-Պետրոսյանը’