‘Ռոնալդինյո. Մտածում էի կարիերաս ավարտելու մասին, երբ մայրս հիվանդացավ քաղցկեղով’

631

Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Ռոնալդինյոն պատմել է այն մասին, որ ցանկալցել է 2012թ. ամռանը ավարտել կարիերան:

«Երբ 2012թ. Հունիսին մայրս հիվանդացավ քաղցկեղով, մտածում էի կարիերաս ավարտել եւ ամբողջությամբ ժամանակը տրամադրել մորս:

Այն ժամանակ մեզ մեծ թվով մարդիկ էին աջակցում, եւ դա ինձ ուժ տվեց, որպեսզի շարունակեմ խաղալ: Այժմ ամեն ինչ կարգավորվել է, մայրս անցել է բուժման բոլոր կուրսերը եւ հիվանդությունը հաղթահարվել է:

Ինչ վերաբերում է իմ հետագա պլաններին, ապա ցանկանում եմ խաղալ տանը կայանալիք աշխարհի առաջնությանը: Պետք է լավ խաղալ «Ատլետիկո Մինեյրոյում»՝ հավաքական հրավիրվելու համար»,- ասել է Ռոնալդինյոն:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանը հրմշտել և սպառնացել է ուսանողուհիներին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ԱԺ քառօրյային’