‘
«Լուդոգորեց» — «Ռեալ» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ բուլղարական թիմի երկրպագուները վանկարկել են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը: Սա, բնականաբար, դուր չի եկել «Արքայական» ակումբի պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուին, ով դեմքի դժգոհ արտահայտությամբ անդրադարձել է դրան:
«Ֆանատները վանկարկե՞լ են Մեսսիի անունը: Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ դա: Նրանք պետք է ուրախ լինեն, որ տեսել են «Ռեալի» և թիմի աստղերի խաղը: Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ, եւ նման բաները վրաս չեն ազդում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ հանդիպման մեկնարկում Ռոնալդուն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոց հարվածը:
‘