‘Ռոնալդուի գոլերը«Ռեալին» հաղթանակ բերեցին. «Ռեալը»՝սուպերգավաթակիր (տեսանյութ) ‘

859

Կարդիֆում Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱի սուպերգավաթի խաղում Քրիստիանո Ռոնալդու դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Սևելյա»-ին:

Այնպես եղավ, որ անցած մրցաշրջանում եվրոպական երկու ավարներն էլ նվաճեցին իսպանական ակումբները, որոնք էլ պայքարեցին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար: Այն փաստը, որ այս հանդիպումն անցավ Կարդիֆում, արդեն ուշագրավ էր: Նախկինում, ավանդաբար Սուպերգավաթի համար հանդիպման վայրը համարվում է Մոնակոն: Բայց հիմա արդեն այդ ավանդույթը խախտվել է և այս  անգամ մրցապայքարը տեղի ունեցավ Ուելսում:

Մադրիդցիների մեկնարկային կազմը ոչ ոքի չզարմացրեց: Ամռանը մադրիդցիները ֆուտբոլիստների  հանգամանալի ընտրություն էին կատարել, և բոլոր աստղային նորեկները «Ռեալի» մեկնարկային կազմում էին: Կրոսն ու Ռոդրիգեսը փայլուն կերպով լրացրեցին Անչելոտիի տրամադրության տակ եղած   ֆուտբոլիստների այդ շքեղ խումբը:

Անցյալ տարվա համեմատությամբ «Սևիլյա»-ում նույնպես բավականաչափ փոփոխություններ են եղել:Մեկնարկային կազմում էին Կրիխովյակը, Վիդալն ու Դենիս Սուարեսը: Հենց այս վերջինը ստիպված կլինի փոխարինել Ռակիտիչին:

Այս հակամարտությունը սկսվեց նրանով, որ «Ռեալը» հենց սկզբից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և փորձեց առավելություն ստանալ հակառակորդի կիսադաշտում:  Եվ, դատելով այս հանդիպումից, պետք է ասել, որ Ունաի Էմրին էլ մի փոքր փոխել էր իր դիրքորոշումը,որոշելով խաղալ պաշտպանողական ֆուտբոլ՝ հարուստ հակագրոհներով:

Ինչ վերաբերում է սերուցքայինների գործողություններին, ապա  գոլային պահերը հիմնականում ստեղծեց հին գվարդիան՝ Մոդրիչը, Բեյլը և Ռոնալդուն: Մադրիդցիները, ինչպես միշտ, ուժեղ էին նաև հակագրոհներում: Հենց, որ «Սևիլյան» մի փոքր մնում էր հակառակորդի կիսադաշտում, հաջորդում էր մադրիդցիների ակնթարթային հակագրոհները: Արդյունքում՝ 30-րդ րոպեին գնդակն արդեն ուղարկեց հակառակորդի դարպասը: Երկրորդ գոլ նույնպես չուշացավ: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 4 րոպե անց  Ռոնալդուն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:0: .

Այս խաղից հետո  պետք է հերթական անգամ խոստովանենք, որ «Սևիլյա»-ն և «Ռեալ»-ը տարբեր մակարդակի թիմեր են: Երբեմն ադալուզցիները կարողանում են իրենց ուժերից ավելին անել, բայց դրևա համար պետք լավ խաղալ: Կարդիֆում «Ռեալը» հանգիստ ապացուցեց իր առավելությունը:

 

ՌԵԱԼ Մ.-ՍԵՎԻԼՅԱ

2-0 (1-0)

MC

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 30՛, 2-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 49՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 5.Ֆաբիու Կոենտրան (12.Մարսելո, 84), 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Համես Ռոդրիգես (23.Իսկո, 72), 11.Գարետ Բեյլ, 19.Լուկա Մոդրիչ (24.Ասյեր Իլյարամենդի, 86), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

ՍԵՎԻԼՅԱ. 13.Բետու, 2.ֆեդերիկո Ֆազիո, 3.Ֆերնանդո Նավառո, 6.Դանիել Կարիսու, 21.Նիկոլաս Պարեխա, 23.Կոկե (5.Դիոգու Ֆիգեյրաշ, 84), 4.Գժեգոժ Կրիխովյակ, 17.Դենիս Սուարես (19.Խոսե Անտոնիո Ռեյես, 79), 20.Վիտոլո, 9.Կառլոս Բակա, 22.Ալեիքս Վիդալ (14.Իագո Ասպաս, 66)

Զգուշացում՝ Դանիել Կարվախալ 45՛ (Ռ), Տոնի Կրոոս 53՛ (Ռ), Վիտոլո 42՛ (Ս), Ֆերնանդո Նավառո 66՛ (Ս) ; Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

11 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (3)

17

ՏՈՒԳԱՆՔ

14

12

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

8

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Շենգավիթում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանության հարցով ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում. «Ժողովուրդ»’