‘ Ռոնալդուի դեղին քարտը չեղյալ են համարել (տեսանյութ)’

1025

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) չեղյալ է համարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի` Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի` «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում ստացած դեղին քրատը: Այս մասին տեղեկանում ենք «Արքայական ակումբի» պաշտոնական կայքից:

Վերոնշյալ հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Մելերոն Ռոնալդուին դեղին քարտ ցույց տվեց մրցակցի տուգանային հրապարակում «սիմուլյացիայի» համար, սակայն իրականում Անտոնիո Ամայան Ռոնալդուի նկատմամբ խախտել էր կանոնները:

Այսպիսով, պորտուգալացի հարձակվողը կարող է մասնակցել 31-րդ տուրի` «Էյբարի» հետ խաղին, իսկ ահա Խամես Ռոդրիգեսը և Թոնի Կրոսը դեղին քարտերի կուտակման պատճառով բաց կթողնեն այդ խաղը:

Հավելենք, որ «Ռեալ»-«Էյբար» հանդիպումը կայանալու է 11-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ հոդվածը‘«Eurosport». Ո՞ւմ պետք է հրաժեշտ տա «Բորուսիան»’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը որակազրկվել է չորս խաղով’