‘
Պորտուգալիայի հավաքականի ավագ և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ քննությունը շարունակվում է: Մամուլում տեղ գտած լուրերը, որոնց համաձայն Կրիշտիանուն 2009 թվականին բռնաբարել է (կամ բռնաբարության փորձ է կատարել) ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգային: Դեպքրի վերաբերյալ արձագանքել է նաև EA Sports-ը, որը համագործակցում է պորտուգալացու հետ:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք ստեղծված իրավիճակին: Մենք հույս ունենք, որ մեր դեսպաններն ու ֆուտբոլիստները կառաջնորդվեն EA Sports-ի սահմանած սկզբունքներով», – ասված է հայտարարության մեջ: Այնուհետև ընկերության ներկայացուցիչներն իրենց պաշտոնական թվիթերի էջից և կայքից հեռացրել են Ռոնալդուի պատկերներով գովազդները:
Օրվա ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել նաև Nike ընկերությունը, որի հետ ևս Ռոնալդուն ունի սերտ համագործակություն: «Մենք սպասում ենք դեպքերի ընթացքին», – BBC-ի հարցին ի պատասխան հայտարարել են ընկերությունից:
‘