‘Ռոնալդուի որդին մոտեցավ Մեսսիին, եւ արգենտինացին, ողջունելով նրան, կատակով հարցրեց. «Իսկ հիմա չես ամաչո՞ւմ» (տեսանյութ)’

819

Ցյուրիխում տեղի ունեցավ  հետաքրքիր դրվագ, որի մասնակիցներն էին Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, նրա որդին եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Հաղորդում է Marca-ն:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն մոր եւ որդու հետ նստած էր սեղանի շուրջ, երբ Մեսսին եկավ  սրահ: Երբ արգենտինացին մոտեցավ Ռոնալդուին, վերջինս ասաց՝ ցույց տալով որդուն. «Նա դիտում է քո  բոլոր տեսանյութերը  եւ խոսում է միայն քո մասին»:
Դրանից հետո Ռոնալդուի որդին մոտեցավ Մեսսիին, եւ արգենտինացին, ողջունելով նրան, կատակով հարցրեց. «Իսկ հիմա չես ամաչո՞ւմ»: 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ երկրիդ մեջքն է ջարդված՝ էլ ի՞նչ պարիսպ, ի՞նչ դարպաս’