‘Ռոնալդուի պատվին արձան են կանգնեցրել (լուսանկարներ)’

755

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի պատվին Մադեյրա կղզում, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը, արձան են կանգնեցրել:

2.4 մետր բարձրությամբ արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել դկտեմբերի  21-ին: Ռոնալդուին, ով նեկա էր արձանի բացման հանդիսավոր արարողությանը, մեդալ է շնորհվել շրջանի հեղիանակությունը բարձրացնելու և մատուցած ծառայությունների համար:

«Ուրախ եմ Մադեյրա վերադառնալու համար: Սա իմ ծննդավայրն է, այստեղ են իմ արմատները, այստեղ է իմ ընտանիքը: Ինձ համար մեծ պատիվ է այս մեդալը ստանալը: Խոսքեր չունեմ զգացողությունս նկարագրելու համար: Շնորհակալ եմ. սա ինձ համար կարևոր ու պատմական պահ է, և այն առանձնահատուկ տեղ կգրվի իմ կյանքում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է O Globo-ից:

Նախորդ հոդվածը‘ Մադրիդի «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» պայքարում են «Պալերմոյի» հարձակվողի համար ‘