‘Ռոնալդուն՝ երկվորյակ երեխաների հետ ‘

2542

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է իր երկվորյակ երեխաների հետ:

«Այնքան ուրախ եմ իմ գրկում պահել կյանքիս 2 նոր սերերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո: Նորածին երեխաներին տեսնելու համար նա լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը եւ չի մասնակցի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին: Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Չիլիի հավաքականին: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի ղեկավարը վիճել են Աֆղանստանից զորքերը դուրս բերելու շուրջ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային’