‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն, ով 5 գոլ խփեց Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղում, Պրեմիերայի հանդիպումներում խփած գոլերի թիվը հասցեց 213-ի։
Այդ ցուցանիշով պորտուգալացի ֆուտբոլիստը շրջանցեց Մանուել Ֆերնանդես Պաինյոյին, ով 1943-1957 թթ. ընթացքում հեղինակել էր 210 գոլ։ Ռոնալդուն այժմ Իսպանիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 8-րդն է։
Ռոնալդուն հնարավորություն ունի շրջանցելու նաև Քինին (219 գոլ), Սեզար Ռոդրիգեսին (223), Ալֆրեդո դի Ստեֆանոյին (227), Ռաուլին (228), Ուգո Սանչեսին (234) և Տելմո Սառային (251): Լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Լիոնել Մեսսին 275 գոլով։
‘