Ռոնալդուն բանակցում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ակումբների հետ

114

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բանակցում է Սաուդյան Արաբիայի թագաժառան Մուհամեդ բեն Սալմանին պատկանող անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» եւ սաուդյան «Ալ Նասրի» հետ, հաղորդում է Marca-ն։ Աշխարհի առաջնությունից հետո նա վերջնական ընտրություն կկատարի։

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայից 350 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել։

Բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցում Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։ Դրանից 10 օր հետո կողմերը խզեցին պայմանագիրը։

Նախորդ հոդվածըԱրցախում 9 նախարար ազատվել են պաշտոններից
Հաջորդ հոդվածըԿելին․ Մոսկվան և Կիևը ոչ պաշտոնական բանակցություններ չեն վարում