‘Ռոնալդուն երրորդ փորձից նվաճեց «Ոսկե գնդակը» (լուսանկարներ)’

887

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2013-ի աշխարհի լավագույն խաղացող: Նա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակը», որի հանդիսավոր հանձնման արարողությունը տեղի ունեցավ նախորդ երեկոյան Ցյուրիխում: Մրցանակը Ռոնալդուին հանձնեցին ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն:

Պորտուգալցին իր «Ոսկե գնդակը» վերցնելու համար բեմ բարձրացավ որդու հետ միասին: 

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվեց լրագրողների, հավաքականների մարզիչների եւ ավագների քվեարկության միջոցով: Ռոնալդուն հավաքեց ձայների 27,99 տոկոսը, երկրորդ տեղում հայտնված Լեո Մեսսին` 24,72%-ը, երրորդը Բավարիայի ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին է`(23,72): Հաջորդ տեղերում հայտնվեցին համապատասխանաբար Զլատան Իբրահիմովիչը, Նեյմարը եւ Անդրես Ինյեստան:

Ներկա տարբերակով ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակն» ի հայտ է եկել 2010-ին` իր մեջ միավորելով France Football ամսագրի «Ոսկե գնդակ» եւ ՖԻՖԱ-ի «տարվա ֆուտբոլիստ» մրցանակները:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» առաջին մրցանակակիրն է Լեո Մեսսիի քառամյա հաղթարշավից հետո:   

Տեքստը` ըստ Interfax-ի, լուսանկարները` Reuters-ի:

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի` հարազատների հետ տեսակցելու արգելքը հանվել է’
Հաջորդ հոդվածը‘Ազգային Ժողովում Վահան Հովհաննիսյանին կփոխարինի Միքայել Մանուկյանը’