‘Ռոնալդուն թույլ չի տվել ծաղրել ճապոնացի տղային (տեսանյութ)’

1283

‘

Հիանալի և տաղանդաշատ ֆուտբոլիստ Քրիստիանդուին բոլորն են ճանաչում: Սակայն պորտուգալացու մարդկային որակների վերաբերյալ տեսակետները տարբեր են: Վերջին օրինակը, որը նրան բացասական լույսի տակ էր ներակայացնում, այն էր, երբ Ռոնալդուն չտոնեց իր խաղընկեր Արբելոայի խփած գոլը:

Սակայն ճապոնիայում կայացած կոմերցիոն միջոցառման ժամանակ Ռոնալդուն աչքի է ընկել մարդկային բարի որակներով: Ճապոնացի դպրոցական տղան պորտուգալերենով տեքստ է պատրաստել, սակայն հուզմունքի պատճառով այնքան էլ հաջող չի ընթերցել այն, ինչի արդյունքում դահլիճում ծիծաղ է սկսվել: Ռոնալդուն ընդհատել է դա.

«Ինչու՞ են բոլորը ժպտում: Նա շատ լավ խոսում է պորտուգալերեն: Նրանք պետք է ուրախ լինեն, քանի որ տղան իսկապես աշխատում է լավ խոսել»,- ասել է Քրիստիանոն, ինչին հետևել են ծափահարությունները: 


‘

Նախորդ հոդվածը‘Մեյվեզերը պատրաստ է Պակյաոյին ռևանշի հնարավորություն տալ’
Հաջորդ հոդվածը‘ Էրիկ Աբիդալ. «Դանի Ալվեշն ինձ իր լյարդն էր առաջարկում»’